ԱԺ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արա Բաբլոյանն է, տեղակալները՝ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը

default

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը: ՀՀԿ մամլո խոսնակ Է. Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր են ՀՀԿ թեկնածուները ԱԺ նախագահի, տեղակալների պաշտոնների համար:

«Թեկնածուների անուններն առաջարկել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը եւ միաձայն ընդունվել է  մեր կողմից»,-հայտարարեց Շարմազանովը: Ըստ այդմ՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու՝ Շարմազանովը նշեց Արա Բաբլոյանի անունը, փոխնախագահների ՀՀԿ-ի թեկնածուներն են  Արփինե Հովհաննիսյանը եւ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը դարձյալ կլինի  Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը՝ Գագիկ Մելիքյանը:

Դիտվել է՝