Մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊՆ պայմանագրային զինծառայող

zinvor

Այսօր ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ. Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

ՀՀ Քննչական կոմիտե

Դիտվել է՝