Կոռուպցիա կա, դրա դեմ արդյունավետ պայքար չկա

Снимок444

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում խոսում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատկությունների մասին, որոնց արդյունքում այդ արատավոր երևույթի դեմ պայքարը հաջողությամբ չի պսակվում:

Վերջինիս կարծիքով ամենևին էլ կարիք չկա ահարկու անուններով կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովներ ու խորհուրդներ ստեղծել, որպեսզի պայքարն արդյունավետ լինի: Նրա կարծիքով բավարար կլինի նաև այն, որ իրավական ու դատական համակարգերը ցանկություն ունենան պայքարել ու նվազագույնի հասցնել կոռուպցիան Հայաստանում:

Հոկտանյանը նաև մտահոգիչ է համարում հայ հասարակության բավականին հանդուրժողական վերաբերմունքը կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ:

Դիտվել է՝