Աժ փոխնախագահ կլինի Մ. Մելքումյանը, Ն. Զոհրաբյանը, Վ. Գիրգորյանը եւ Վ. Բոստանջյանը կղեկավարեն ԱԺ հանձնաժողովներ

carukyan dashinq

Վաղվա ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու-օղու կոմբինատի շենքում Ծառուկյան դաշինքի անդամները դաշինքի ժողով են հրավիրել:

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ որոշվել է, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահը, խմբակցության ղեկավարն ու քարտուղարը:

Որոշում է  կայացվել, որ Ծառուկյան դաշինքից ԱԺ փոխնախագահը կլինի Միքայել Մելքումյանը: ԱԺ 3 հանձնաժողովներ կղեկավարեն ԲՀԿ-ականները. Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը, թեեւ դեռ հստակ չէ, թե որ հանձնաժողովները բաժին  կհասնեն նրանց:

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ պետության համար կարեւոր հարցերում Ծառուկյան դաշինքը կհամագործակցի եւ´ ընդդիմության, եւ´ իշխանության հետ:

Դիտվել է՝