Փող՝ «նվիրվածության» և «սկզբունքային» աշխատանքի դիմաց. ոստիկանության համար սահմանված հատկացումները

18553817_1339226762834723_1011097722_o

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ոստիկանությանը, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, վերապահված էր «կարևոր» առաքելություն: Դարձյալ ուժի ցուցադրություն, դարձյալ բռնություն՝ լրագրողների և բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր հանկարծ կհամարձակվեն ՀՀԿ սահուն վերարտադրության հարցում խոչընդոտ հանդիսանալ: Ոստիկանությունը թիկունքով շարունակում է պարտակել ՀՀԿ-ական ընտրակեղծարարներին, նրանց լուռ հայացքի ներքո տարիներ շարունակ կեղծվում են ընտրական գործընթացները, ոստիկանության ակտիվ մասնակցությամբ է խեղդվում հասարակական ընդվզման գործընթացը…

Ամեն ինչ, սակայն, իր գինն ունի, և ոստիկանության գինը տարեցտարի բառի ուղիղ իմաստով բարձրանում է:

Առաջիկայում սպասենք հերթական միջոցառմանը, երբ պետական պարգևների և շնորհակալական ուղերձի կարժանանա հայրենի ոստիկանությունը՝ գործող իշխանությունների վերարտադրության գործում անուրանալի ավանդի համար:

Երկու տարի առաջ ճիշտ այս օրը՝ 2015 թվականի մայիսի 16-ին, Սերժ Սարգսյանը մասնակցելով ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին՝ հայտարարեց.

«Ձեր ծառայությունն առանձնահատուկ է և դժվարին: Դուք իսկապես բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր աշխատանք եք կատարում… Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների: Սա բխում է ձեր առաքելության յուրահատկությունից, որին պետք է հակադրեք ձեր սառնասրտությունը, համբերությունը և մասնագիտական բարձր որակները»: Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց, թե բարեփոխումներ են արվում համակարգում, որոնք դրական արդյունքներ են տալիս:

«Ես հավատում եմ, որ դրանք վաղն ավելի տեսանելի են լինելու… համոզված եմ, որ ձեր նվիրվածությունը գործին, սկզբունքայնությունը և արհեստավարժությունը ոչ միայն շարունակելու են բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը և օրինապահության մակարդակը մեր երկրում, այլ նաև դառնալու են ժողովրդավարական պետության ու ազատ հասարակության կարևոր բաղկացուցիչներ»:

Զեկույցները փաստում են, որ 2015-2016 թվականներին աճել է ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողների թիվը, անհարկի ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիների թիվը՝ նույնպես: Գործող իշխանությունների համար այս ամենը հաստատապես «նվիրվածության» և «սկզբունքային» աշխատանքի վկայություն է: Իսկ այդ մասին փաստում են թվերը:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ոստիկանությունը եղել է այն կառույցը, որին պետական բյուջեից տրվող հատկացումները դինամիկ աճել են: Եթե պաշտոնավարման սկզբում՝ 2008 թվականին, պետական բյուջեից ոստիկանության համար սահմանված գումարը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ, 9 տարի անց այս գումարը կրկնապատկվել է:

Ընդ որում, թվերն ուսումնասիրելիս կարելի է ենթադրել, որ ոստիկանությունն «ըստ արժանվույն» գնահատվել է այն տարիներին, երբ ներքաղաքական իրավիճակը եղել է լարված, և ոստիկանությունը, ինչպես Սերժ Սարգսյանն էր նշում, «բարդ, շնորհակալ և պատվաբեր աշխատանք» է կատարել:

Ներկայացնենք վերջին տարիների տվյալները՝ ոստիկանության համար սահմանված հատկացումների վերաբերյալ՝ համեմատելով տարբեր տարիների պետական բյուջեի մասին օրենքները:

Հատկացումներ ոստիկանությանը՝ պետբյուջեի միջոցներիցСнимок888

ՀՀ ոստիկանության 2016-2017թթ. բյուջետային հատկացումների աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կայացել են ՀՀ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունները: Ընտրությունների համար նախատեսված ծախսերը ոստիկանության համար կազմել են 344,6 մլն դրամ:

Կա՞ մեկ այլ ոլորտ, որը նույնքան կարևորված լինի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, բացի ոստիկանությունից:

Առանձնացնենք մի քանի ոլորտ և դիտարկենք 2008 և 2017 թվականների պետական բյուջեի մասին օրենքներում նախատեսված հատկացումները:

Բնականաբար, համընդհանուր անկման ֆոնին ուռճացված պետական ապարատի հատկացումներն են նախ և առաջ աչքի ընկնելու:

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններaxyusak2

Պաշտպանություն

axyusak3

Գյուղատնտեսություն

axyusak4

Առողջապահությունaxyusak5

Կրթություն

axyusak6

Դիտվել է՝