Շիրակի մարզի ո՞ր դպրոցներն են կանգնած օպտիմալացման վտանգի առաջ

6(91)

«Դպրոցներում առկա է համահարթեցման, բեռնվածությունը բաշխելու և չօգտագործվող տարածքներն օպտիմալ կառավարելու խնդիր»: Այս մասին հայտարարվեց, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Նաև հայտարարվեց, որ առաջիկայում խնդիր է դրվել բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցների առկայությունը: Կարապետյանը հայտարարեց՝ հիմնականում քաղաքներում՝ ըստ էության չբացառելով, որ օպտիմալացումը կհասնի նաև գյուղական բնակավայրեր:

ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների թվի վերաբերյալ ձեռքի տակ առկա պաշտոնական տվյալները փաստում են, որ արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող մարզում այդ առումով «անելիք» շատ կա:

Շիրակի մարզի երեք քաղաքներում գործող դպրոցներում աշակերտների թիվը, մեղմ ասած, մտահոգիչ է:

2017 թվականի հունվարի դրությամբ Գյումրիում գործում է 8 դպրոց, որտեղ 300-ից պակաս աշակերտ կա:Снимок 555

Արթիկ քաղաքում գործող 6 հիմնական դպրոցներից 4-ում սովորում է 300-ից պակաս թվով աշակերտ:

Պատկերն այսպիսին է.Снимок444

Անիի տարածաշրջանում միայն Մարալիկ քաղաքում և Սառնաղբյուր համայնքի երկու դպրոցում են սովորում 300-ից ավելի աշակերտ: Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորում է 483 աշակերտ, թիվ 2 միջն. դպրոցում՝ 207, Սառնաղբյուրի միջն. դպրոցում՝ 439 աշակերտ:

Ամասիայի տարածաշրջանում չկա մի դպրոց, որտեղ սովորեն 300 աշակերտ: Ընդհանուր առմամբ 2017 թվականի հունվարի դրությամբ Ամասիայի տարածաշրջանի 19 համայնքներում գործող դպրոցներում միասին վերցրած սովորում են ընդամենը 728 աշակերտ:

Նույն իրավիճակն է Աշոցքի տարածաշրջանում: Աշոցքի միջնակարգ դպրոցում սովորում է 283 աշակերտ, իսկ 23 համայնքների աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 1217:

Աշոցքի, Ախուրյանի, Անիի, Ամասիայի և Արթիկի տարածաշրջաններում կան դպրոցներ, որտեղ անգամ 10 աշակերտ չկա: Շիրակի մարզի տարբեր համայնքներում այդպիսի 9 դպրոց է գործում:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝