Ինչպե՞ս է ապահովվել ՀՀԿ-ի տոկոսների աճը

23362

Երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած «ավագանու ընտրություններ» կոչվող միջոցառումը որևէ նոր եզրահանգումների տեղիք չտվեց: Մարդկանց գիտակցությունում ավելի ամրագրվեց այն, որ ՀՀ-ում ընտրությունները փոփոխությունների համար գործիք կամ միջոց չեն կարող ծառայել՝ սրանով էլ ավելի խորացնելով մարդկանց հոգիներում առկա ճգնաժամն ու անորոշությունը: Հերթական ընտրությունների նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծամասնության վերաբերմունքի մասին կարելի է դատել թերևս երևանցիների մասնակցության ցածր տոկոսից: Բավական է արձանագրել, որ Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842.147 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 345.158 քաղաքացի: Այսինքն ընտրողների շուրջ 60 տոկոսը բոյկոտել է ընտրությունները Երևանում:

Համեմատության համար նշենք, որ Երևանի անցած ընտրություններին՝ 2013թ.-ին, գրանցվել է մասնակցության 53,55 տոկոս ցուցանիշ: Ընտրություններին մասնակցել է 437 հազար 212 ընտրող, իսկ 2009թ.-ին 404 հազար 634 քաղաքացի:

Ընդ որում, ՀՀԿ-ի տոկոսներն էականորեն աճել են այս ընտրություններում:

Այսպես, եթե 2013թ.-ին իշխող կուսակցությունը Երևանում ստացել է 235.512 քվե կամ քվեների 55,86%-ը, ապա 2017թ.-ին ՀՀԿ-ի տոկոսներն աճել են մինչև 71 տոկոս, չնայած նրան, որ թե՛ 2013-ին, թե՛ 2009-ին մասնակից կուսակցությունների կամ քաղաքական ուժերի թիվն ավելի մեծ էր:

Այսպես, 2013թ.-ին, Երևանի ավագանու ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 7 քաղաքական ուժ:խխխխ

2009թ.-ին Երևանի ՏԻՄ ընտրություններին դարձյալ մասնակից քաղաքական ուժերի թիվը 7 էր:8888

2017թ.-ին մասնակից քաղաքական ուժերի թիվը Երևանի ավագանու ընտրություններում երեքն էր:999

Չնայած այն բանին, որ անցած ընտրությունների համեմատությամբ ՀՀԿ-ի հավաքած տոկոսներն էականորեն աճել են, հարկ ենք համարում նշել, որ թվային առումով ստացած քվեներն էականորեն չեն տարբերվում: Այսպես՝ եթե այս ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 240.036 քվե, ապա անցած 2013թ.-ի ընտրություններում՝ 235.515: Նշանակում է՝ ՀՀԿ-ի տոկոսների «սրընթաց» աճն ապահովվել է հիմնականում ՀՀ քաղաքացիների պասիվ մասնակցության պատճառով: Գործող իշխանության ընտրազանգվածը կայուն է նաև մայրաքաղաքում: Իսկ շուրջ 60 տոկոսը դեմ է գործող իշխանությանը: Նրանց մի մասը չի գնացել ընտրության, քանի որ մասնակիցների մեջ չի ունեցել «համակրելի» քաղաքական ուժ, իսկ մեծ մասն ընտրությունները համարում է «անարդյունավետ ուղի» փոփոխությունների հասնելու համար:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝