ՀՀ որոշ քաղաքացիներ հաճույքով են սպասարկում իշխանությանը, ինչպես Հին Հռոմում գանգրահեր տղաները

18518442_763749937127726_1194359386_n

ԳԱԼԱ-ի տաղավարում՝ «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում,  պատմաբան Վահրամ Թոքմաջյանն ու ժողովրդագետ Արտաշես Բոյաջյանը խոսում են երկրում ստեղծված առկա վիճակից:

Ըստ պատմաբանի՝ Հայաստանում լճացում է. «Հայաստանում մարգինալ վիճակ է, բոլորը կամ զգալի հատվածը նորը կամ փոփոխություններ չի ուզում, այլապես կգնար դրան:

Հին Հռոմում չկային անձեռոցիկներ, էլիտան որպես անձեռոցիկներ օգտագործում էր պատանի գանգրահեր տղաների գլուխները: Այդ  պատանի գանգրահեր տղաները շատ երջանիկ էին, որ սպասարկում էին այդ դասին իրենց գլուխների միջոցով: Հայաստանում հասարակությունը մեծ մասամբ այդպիսին է՝ սպասարկող իշխանությանը»:

Թոքմաջյանի խոսքերով՝ երկրում հեղափոխություն է լինելու՝ մարդկանց գլուխներում եւ կրթական համակարգում:

Ըստ ժողովրդագետ Արտաշես Բոյաջյանի՝ փոփոխությունների համար ուժեր են պետք, անհատներ, մարդիկ: Իսկ այդպիսիք այսօր պակասել են՝ հատկապես արտագաղթի պատճառով:

«Բավական է նշել մի քանի տվյալներ. Վրաստանում տասնյակ հազարավոր ձեռնարկություններ են բացվել հայկական կապիտալի շնորհիվ: Հազարավոր ՀՀ քաղաքացիներ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից՝ ընդունելով այլ երկրի, հատկապես ՌԴ քաղաքացիություն: Սրանից հետեւություն պետք է անել, թե ինչու է ստեղծվել այդ վիճակը Հայաստանում, կամ թե ինչ վիճակ պետք է լիներ այսքանից հետո»:

Դիտվել է՝