ՀՀԿ-ն դարձյալ հաղթանակ տոնեց. Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է

2017-05-15 (8)

ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն Հանրապետական կուսակցությունը հաղթել է Երևանի ավագանու ընտրություններում:

Ըստ պաշտոնական տեղեկության, ՀՀԿ-ի օգտին ձայն է տվել 240 հազար 36 ընտրող, կամ քվեարկության մասնակիցների 71.25 տոկոսը:

«Ելք» դաշինքի օգտին քվեարկել է 70 հազար 731 մարդ, կամ ընտրողների 21 տոկոսը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին արձանագրվել է 26 հազար 109 քվե, կամ քվեների 7.75 տոկոսը:

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում մանդատների բաշխումը կատարվում է համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի. Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմ է համարվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների 6 տոկոսը, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոսը: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները:

Դիտվել է՝