Ամսական ինչքա՞ն գումար է հարկավոր արժանապատիվ ապրելակերպի համար. հարցախույզ Գյումրիում

новый коллаж

Յուրաքանչյուր հայաստանյան ընտանիքին ամսական միջինը ինչքա՞ն գումար է հարկավոր  սեփական երկրում արժանապատիվ կյանքով ապրելու համար: Հնարավո՞ր է արդյոք գործազրկության ու աղքատության բարձր մակարդակով աչքի ընկնող երկրում խոսել արժանապատիվ կյանքի մասին՝ այն դեպքում, երբ տարիներ շարունակ ականատես ենք լինում տարբեր ոլորտներում արձանագրվող անկման ցուցանիշների:

Թեմայի շուրջ Գյումրիում ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը փոքրիկ հարցախույզ է իրականացրել. հարցված քաղաքացիների մեծ մասն այն համոզմանն է, որ Գյումրիում ապրող յուրաքանչյուր ընտանիքի միջին եկամուտն ամսական գոնե 200 հազար դրամ պետք է կազմի՝ փոքր-ինչ բարվոք կյանքով ապրելու համար: Արժանապատիվ ապրելակերպի՝ հանգստի կազմակերպման եւ այլ ծախսերի մասին անգամ չեն էլ ակնարկում. Հայաստանի պարագայում դա անհնարին են համարում: Դիտեք հարցախույզը:

Դիտվել է՝