Ոչ թե պետությունը, այլ անհատներն ու գերատեսչությունները բնակարան նվիրեցին զոհված հերոսների ընտանիքներին

Snimok9-320x228

ՀՀ իշխանությունները տոների և ամեն հարմար առիթի դեպքում հայտարարում են, որ պարտք ունեն հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած և իրենց արյամբ երկիրը պահած հերոսներին: Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ-ն ունեցավ 100-ից ավելի նոր հերոսներ: Սակայն իրականում ինչպիսին է ՀՀ իշխանությունների վերաբերմունքն ապրիլյան պատերազմի զոհերի և հարազատների նկատմամբ՝ փաստերով:

Հայտնի է, որ զոհերի մեջ կային ամուսնացածներ, ովքեր սպասում էին բնակարանի իրենց հերթին կամ բնակվում էին զինվորականին հատկացրած բնակարանում իրենց ընտանիքի կամ էլ ծնողների հետ: ՀՀ իշխանությունները որքանո՞վ կարողացան այդ հերոսների ընտանիքներին ապահովել բնակարանով: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս այս հարցը լուծեց իշխանությունը. բնակարան հատկացվեց պետակա՞ն միջոցներից, թե՞ այս կամ այն գերատեսչության, անհատի, բարեգործական կազմակերպության ֆինանսական միջամտության շնորհիվ:

Շիրակի մարզում հետմահու բնակարան ստացան հերոսներ Ալեքսան Առաքելյանը, Գևորգ Վարդանյանը, Հրաչ Գալստյանը, Աշոտ Շահբազյանը, Արգիշտի Գաբոյանը, Վարդան Թադևոսյանը: Սակայն նրանցից միայն Աշոտ Շահբազյանի բնակարանն է հատկացվել պետական միջոցներից: Այն էլ Աշոտի ընտանիքին ոչ թե շնորհել են բնակարանը, այլ երկրաշարժին կորցրած իրենց բնակարանի փոխարեն որպես անօթևան ընտանիք են հատկացնելու:1

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Աշոտ Շահբազյանը ծնվել և մեծացել էր տնակում, տնակից գնացել բանակ ու հերոսացել: Ընտանիքը բնակարանը կորցրել էր երկրաշարժին: Պետությունն իր պարտավորությունը դեռ, կարելի է ասել, այս ընտանիքի հանդեպ չի կատարել: Անցած ամիս ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը Շիրակի մարզ այցելության ժամանակ հայտարարեց, որ Ախուրյանում նորակառույց շենքերի շինարարությունը մինչև տարեվերջ կավարտվի, և Աշոտ Շահբազյանի ընտանիքն էլ նորակառույց շենքերից բնակարան կստանա՝ երեք սենյականոց:2

Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը ևս սեփական բնակարան չուներ:alik araqelyan

Նա բնակվում էր Ջեբրայիլում՝ զինվորական բնակարանում, իսկ ընտանիքը Ջեբրայիլում էր կամ Գյումրիում՝ հայրական տանը: Մի քանի անգամ ցանկացել է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել, բայց չուներ ֆինանսական հնարավորություն:

Նրա ընտանիքին բնակարանի բանալի հանձնեցին ՀՀԿ պատգամավոր Արման Սահակյանի կողմից, որից հերոսի ընտանիքը հրաժարվեց: Պատճառաբանեցին, որ վիրավորական է անսարք և կոմունալ հարմարություններից զուրկ բնակարան շնորհել հերոսի ընտանիքին:

Ալեքսան Առաքելյանի ընտանիքին բնակարան հատկացրեց «Գազպրոմ»-ի հայաստանյան մասնաճյուղը:

33Գևորգ Վարդանյանը ծնված օրվանից բնակվել է հորեղբոր բնակարանում: Գյումրեցի Գևորգ Վարդանյանը զոհվեց Թալիշում մղած մարտերի ժամանակ՝ տանկի արձակած արկի պայթյունից։ Գևորգի ընտանիքը մինչև վերջերս բնակարանի խնդիր ուներ։ Նրա հարազատները հորեղբոր տանն էին բնակվում։ Գևորգի հայրն ութ ամիս է՝ փորձում էր որևէ կերպ լուծել բնակարանի խնդիրը, բայց չէր ստացվում։ Գևորգի ընտանիքի բնակարանի խնդիրը լուծվեց «Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով:

44Լեյտենանտ Հրաչ Գալստյանը ևս մինչև զոհվելը չունեցավ սեփական բնակարանը: Հրաչը նոր էր ընտանիք կազմել և սպասում էր առաջնեկին՝ Անահիտին: Նա զոհվեց Թալիշի պաշտպանության մարտերի ժամանակ: Հրաչ Գալստյանը մահացավ ապրիլի 3-ին, իսկ մայիսի 6-ին ծնվեց նրա դուստրը՝ Անահիտ Գալստյանը։ Հերոսի ընտանիքին բնակարան հատկացրեց ՀԷՑ-ի արհեստակցական կազմակերպությունը:

Օրերս Հրաչի մայրը՝ տիկին Անահիտը, դժգոհեց, որ բնակարանը նորմալ վիճակում չէր, ուներ վերանորոգման կարիք, ինչն արել են սեփական միջոցներով: Հրաչի մոր՝ Անահիտ Գալստյանի խոսքերով՝ իշխանություններն ըստ արժանվույն չվերաբերվեցին հերոսի ընտանիքին:

55Վարդան Թադևոսյանը Շիրակի մարզի Գետափ գյուղից էր: Պայմանագրային զինծառայող էր Արցախում, ընտանիքով բնակվում էր այնտեղ: Վարդանն ու ընտանիքը՝ երկու անչափահասներով, բնակվում էին Արցախում՝ զինծառայողին հատկացված բնակարանում:

Նրա մահվանից հետո ընտանիքն ու ազգականներն ասում էին, որ ընտանիքին բնակարան է պետք գյուղում: Սակայն այդպես էլ Վարդան Թադևոսյանի ընտանիքին բնակարան չհատկացվեց: Գետափի գյուղապետ Գոռ Ստեփանյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ գյուղում ոչ ոք նրա ընտանիքից լուր չունի. ենթադրում են, որ կինն ու զավակները նորից մեկնել են Արցախ:

25-ամյա լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ընտանիքը բնակվում է Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղի կիսաքանդ ճաշարանում։
66

Հերոսի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, մեզ փոխանցեց, որ պաշտպանության նախարարությունը որպես բնակարանային փոխհատուցում 3 միլիոն 160 հազար դրամ գումար է հատկացրել իրենց։ Սակայն այդ գումարով բնակարան չեն կարողացել գտնել: Գաբոյանների ընտանիքին օգնել են 4 ընկերներ Սփյուռքից: Գումար են հատկացրել, որով էլ մեկ սենյականոց բնակարան են գնել Երևանում, սական 3000 դոլար պարտք են մնացել տանտերերին:

2.000 դոլարը մեկ տարվա ընթացքում վճարել է Արծվիկ Գաբոյանը, ով դարձյալ պայմանագրային զինծառայող է, 600 դոլար դարձյալ օգնել են, պարտքը մնում է 400 դոլար: Մինչ այդ հերոսի ընտանիքը բնակվում էր ճաշարանի այս սենյակում:5555

Դիտվել է՝