ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց

Снимок

Քիչ առաջ կնքվեց ՀՀԿ-ի  եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագիրը: Որից հետո ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը եւ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը հանդես եկան հայտարարություններով:

Ըստ Ա. Աշոտյանի՝ հուշագրի կնքման համար հիմք են հանդիսացել ՀՀ Սահմանադրությունը, նախորդ կոալիցիոն համաձայնագիրը, նախընտրական ծրագրերը, ինչպես նաեւ ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները:

«Մենք ունենք բազմաթիվ արժեհամակարգային ընդհանրություններ մեր կոալիցիոն գործընկերների հետ՝ ՀՅԴ-ից, որոնց հիման վրա խարսխվել է այն տեքստը, որ գալիք հինգ տարիներում պայմանավորելու է երկու ազգային կուսակցությունների գործունեությունը»,-հայտարարեց Աշոտյանը, ապա թվեց այն ոլորտները, որտեղ աշխատանք են տանելու.

«Հիմնականում լինելու է հակակոռուպցիոն պայքարը, ազգ բանակ հայեցակարգի ամբողջական ներդնումը, իրավական դաշտի բարեփոխումները ՝գործող Սահմանադրության համապատասխան եւ տնտեսության զարգացումը»:

Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այս համաձայնագիրն ընդգրկելու է վեցերորդ գումարման ԱԺ ամբողջ ընթացքը՝ մինչեւ 2022 թվականը:

«Մեր առաջ երեք հիմնարար արժեքներ են դրված. Առաջինը դա մեր անվտանգությունն է, երկրորդը՝ տնտեսությունը եւ երրորդը՝ երկրում արմատական փոփոխությունների հասնել՝ համատեղ վճռականություն ցուցաբերելով: Աչք ունեցողները կտեսնեին նաեւ վերջին մեկ տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքը, բայց հիմա արդեն ԱԺ նոր ընտրություններից հետո իրոք մտնում ենք մի շրջափուլ»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝