Այսօր հայտնաբերվեց նաեւ Արցախում դժբախտ պատահարի զոհ դարձած երրորդ զինծառայողի դին

zinvor

Այսօր հայտնաբերվել է նաեւ Արցախում դժբախտ պատահարի զոհ դարձած երրորդ զինծառայողի՝  Ռուբեն Մնացականյանի դին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեք զինծառայողների անհետացման մասին պաշտոնական լրահոսը նախ տեղեկացրել մայիսի ութի երեկոյան: Ըստ քննչական կոմիտեի, մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ  երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սկզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:

Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: ԱՀ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում սկզբում հայտնաբերվել էին ժամկետային զինծառայողներ Ռ.Ա.Բիշարյանի և Ռ.Մ.Բարսեղյանի մարմինները:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝