Ովքե՞ր են միլիոններով վճարվող ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաները

Serj-Sargsyan-Galust-Sahakyan

ՀՀ ԱՎԾ-ն անցած տարեվերջին հրապարակեց Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող մասնագետների ցանկը: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտի մասնագետները, որոնց միջին աշխատավարձը կազմում է 418,71 հազար դրամ: Աշխատավարձերի ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտն է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 359,8 հազար ՀՀ դրամ: Երրորդ տեղում գտնվում է հանքարդյունաբերության ոլորտը՝ 350 հազար դրամ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշով:

Մյուս ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշներն են. պետական կառավարում, պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 264 հազար դրամ, շինարարություն՝ 226 հազար դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 241 հազար, մշակող արդյունաբերություն՝ 183 հազար դրամ, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 165 հազար, մեծածախ և մանրածախ առևտուր՝ 154 հազար դրամ, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 148 հազար, կրթություն՝ 124 հազար դրամ:

Իհարկե, սա միջինացված ցուցանիշ է, և հանրապետության տարբեր բնակավայրերում տարբեր է վճարվողների աշխատավարձի չափը: Անգամ մեկ բնակավայրի տարբեր հաստատություններում կամ նույն հաստատության տարբեր մասնագետներն են տարբեր չափերով վճարվում: Օրինակ, մինչև հիմա ՀՀ-ում կա մանկավարժ, ով ստանում է ՀՀ-ում ընդունված նվազագույն աշխատավարձից էլ ցածր:

Բարձր աշխատավարձ ստացող բարձրաստիճան պաշտոնյաները

Իսկ որքա՞ն են վճարվում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձինք: Որքա՞ն են կազմում ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի աշխատավարձերը:

Այս հարցը կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որով էլ պետական ոլորտում կարգավորվում է վարձատրության համակարգը: Համաձայն այդ օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձը հաշվվում է բանաձևով՝ օրենքով սահմանված բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով: Գործակիցը ևս սահմանված է օրենքով: Օրենքի հավելված 1-ում հստակ սահմանված է, թե որ պաշտոնյան ինչ գործակցով է վճարվելու: Այսպես.

1111111

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: 2017 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140.0 դրամ:

Սա նշանակում է, որ եթե հիշյալ 66.140-ը բազմապատկենք օրենքով սահմանված գործակցով, ապա պարզ կդառնա պետական բարձրաստիճան պաշտոնյայի հիմնական աշխատավարձը:

Բայց օրենքն ասում է նաև, որ պետական պաշտոնյան նաև լրացուցիչ աշխատավարձ և պարգևատրումներ է ստանում։

Քանի որ չենք կարող որոշել և հաշվել, թե իրենց ամսական որքանով են պարգևատրում կամ լրացուցիչ աշխատավարձ գրում բարձրաստիճան պաշտոնյաները, ուրեմն պետք է հաշվենք միայն հիմնական աշխատավարձը:

Միլիոններով վճարվող պաշտոնյաները

Ըստ այդմ՝ ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պետական բարձրաստիճան պաշտոնյաների թոփ հնգյակը հետևյալն է.

ՊաշտոնԱմսականՏարեկան
ՀՀ նախագահ1. 322.815. 873.60
ԱԺ նախագահ1.190.52                                  14.286.24
ՀՀ վարչապետ1.190.52                                 14. 286.24
ՀՀ ՍԴ նախագահ1. 058. 2412.698.88
ՀՀ ԱԱԽՔ          1.025.1712.302.04
Ընդամենը5.787.2569.447.00

ՀՀ փոխվարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը փոքր-ինչ ավելի ցածր են վճարվում այս պաշտոնյաներից:

ՀՀ ԱԺ պատգամավորի աշխատավարձը ևս նույն բանաձևով է հաշվվում՝ բազային աշխատավարձ և գործակից արտադրյալով: ԱԺ պատգամավորի աշխատավարձի գործակիցը 10 է: Ըստ այդմ ՀՀ ԱԺ պատգամավորը վճարվում է ամսական 661.400 դրամով:

Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր:

ՊաշտոնԱմսականՏարեկան
Պատգամավոր     661.4007.936.800
Խորհրդարան69.447.000833.364.000

Այսինքն, խորհրդարան պահելը ՀՀ քաղաքացիներին կարժենա 833.364.000 դրամ գումար: Չհաշված որ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների աշխատավարձի չափն ավելի բարձր է պատգամավորի աշխատավարձից:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝