Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիր. ի՞նչ ակնկալել

boris navasardyan

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում խոսել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո սպասվող զարգացումների մասին: Համաձայնագրի դեռ չհրապարակված բովանդակության մասին կանխատեսում անելով՝ Բորիս Նավասարդյանը կարծիք է հայտնում՝ նշելով, որ ստորագրման ենթակա նոր համաձայնագիրն իր ուժով չի զիջում ասոցացման համաձայնագրին: Սակայն նաև էական տարբերություն կա, քանի որ նոր համաձայնագրում բացակայում է խորը և համապարփակ առևտրի գոտին:

2013թ. տապալված ասոցացման համաձայնագրի հետ մյուս տարբերությունը, ԵՄԱ-ի նախագահի խոսքերով, այն է, որ Հայաստանն այս անգամ ԵՄ-ի հետ հարաբերությունների շրջանակներում որևէ կարգավիճակ չի ունենալու: Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում Հայաստանը կարող էր դառնալ ԵՄ ասոցացված անդամ:

Դիտվել է՝