Արցախյան պատերազմի առաջամարտիկներ, ովքեր հիմա անազատության մեջ են

новый коллаж

Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը ծնվել է Բեյրութում։ 1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։

sefilyan

1991թ. ջոկի հրամանատար,

1992թ. Շուշիի առանձնակի գումարտակի ղեկավար,

1997թ. Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ,

1997-1998թթ. ՊԲ 6-րդ ՊՇ-ի հրամանատար։

Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, Սարիբաբ բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում։

Պարգևատրվել է Առաջին աստիճանի «Մարտական խաչով»։

2001թ. հիմնադրել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» կազմակերպությունը, հանդես է եկել այդ տարածքների վերաբնակեցման օգտին և քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը, ինչի համար 2006 թվականին ձերբակալվել և դատապարտվել է ազատազրկման։

2008թ. բանտից դուրս գալուց հետո հիմնադրել է «Միացում» ազգային նախաձեռնությունը,

2009թ. հիմնադրել է «Սարդարապատ» շարժումը, այնուհետև՝ «Նախախորհրդարան» հասարակական–քաղաքական կազմակերպությունը։

2015թ. հունվարի 31-ին դեպի Արցախ ընթացող ավտոերթի ժամանակ դաժանաբար ծեծի է ենթարկվել մոտ 150 մասնակիցների հետ միասին Արցախի ոստիկանների և քաղաքացիական հագուստով ուժայինների կողմից, որոնք զինված են եղել ավտոմատներով և մահակներով։

2016թ. հուլիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Նույն օրը նա կալանավորվեց և 2016 թվականի նոյեմբերի 21-ից գտնվում է անազատության մեջ:
Պավլիկ Մանուկյան

pavlik manukyan

Հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ։

1990-1991թթ. անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում։ Սակայն հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

1988-1994թթ. Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբեկլուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ) (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։

1991-1992թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի,

1992-1993թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը։

1993-1996թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար,

1996-1999թթ. և 2000-2002 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։

2000-ական թվականների երկրորդ կեսից Պավլիկ Մանուկյանը ներգրավվեց քաղաքական պայքարի գործին։ Նա անդամագրվեց «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությանը և ակտիվ քաղաքական պայքար էր իրականացնում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում։

2015թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց։ Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

Պավլիկ Մանուկյանն իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, որոնց լեգիտիմությունը նա չի ընդունում:

Արայիկ Խանդոյան (Միայնակ գայլ)

arayik xandoyan

Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ։ Գտնվում է անազատության մեջ։

1989թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ:

1990թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։

1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով հանդես է եկել բազմաթիվ քաղաքական կոչերով, այնուհետև անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։ Հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամ։

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի ազատագրմանը։ Զինյալ խմբի անդամները պահանջում են ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն։

Սամվել Բաբայան

samvel babayan

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996), Արցախի հերոս (1997)։

1988թ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։

1989-1991թթ. եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում է Բաքվի բանտերից մեկում։

1992-1993թթ․ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարել է մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։

1992թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։

1992թ. օգոստոսից մինչև 1993թ. ապրիլը ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ էր։

1993թ. նոյեմբերից մինչև 1999թ․ դեկտեմբեր եղել է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999թթ.՝ ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Եղել է փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։

1992-1994թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։

1992-1995թթ. ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

1995-1999թթ. եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։

2000-2004 թթ. ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005թթ. ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։

2005թ. հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։

2017թ. ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Հայաստան բերելու գործի շրջանակներում: Ս. Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Շանթ Հարությունյան

Shant Harutyunyan dat

1989թ. ընկերների հետ ստեղծում է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։

1990թ. մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է սովետական բանակի հետ ռազմական բախմանը։

Մինչև 1992 թվականն ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին։ Հայկական բանակի կազմավորումից հետո Շանթ Հարությունյանի ընկերների մի մասը շարունակում են իրենց ծառայությունը բանակում, իսկ Շանթ Հարությունյանն իրականացրել է կուսակցական-քաղաքական գործունեություն։

2008 թվականի ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։

2013 թվականի նոյեմբերի 5-ին, մինչ ձերբակալությունը հայտարարել էր արժեքների հեղափոխություն իրականացնելու մասին: Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը նրան ճանաչել է քաղաքական բանտարկյալ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝