Ադրբեջանցի զինծառայողները ռազմական գաղտնիք են փոխանցել հայկական կողմին

18361145_1157612294367376_647784921_n

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության, ներքին գործերի նախարարությունները եւ պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշվում է, որ ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

Հայտարարությունում նշվում է, որ հայկական հատուկ ծառայություններն իբր Տերտերի շրջանում պատրաստվել են ինչ-որ գործողություններ ձեռնարկել, եւ ադրբեջանցի զինծառայողները ռազմական գաղտնիք են փոխանցել հայկական կողմին:
Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, հետաքննություն է ընթանում, շարունակվում են օպերատիվ-քննչական միջոցառումները:

 Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝