Անկախ խորհրդատվական խումբ՝ Ամուլսարի ծրագրի մշտադիտարկման համար

1111

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կամավոր նախաձեռնությամբ ձեւավորվել է 7 մասնագետներից կազմված անկախ խորհրդատվական խումբ՝ Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Խմբում ընդգրկված են բնապահպանական եւ սոցիալական ոլորտներում հայաստանյան եւ միջազգային հեղինակավոր փորձագետներ՝ պատասխանատու հանքարդյունաբերության եւ կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հայտնի փորձագետ դոկտոր Ջոն Հարքերի նախագահությամբ:

Խումբը ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ: Խմբի 7 անդամներից 6-ը օրերս այցելել են Ամուլսար եւ հարակից համայնքներ: Լրագրողների հետ հանդիպմանն առաջին այցելության եւ խմբի աշխատանքի մասին խոսեց խմբի նախագահ դոկտոր Ջոն Հարքերը:

Ջոն Հարքեր

Ջոն Հարքեր

«Երբ ես ժամանեցի եւ հանդիպեցի իմ նոր գործընկերների հետ, չզարմացա, որ նրանք համաձայնել են աշխատել այս մարտահրավերներով: Այս գործընթացը կշարունակվի մի քանի տարի, եւ ցանկացած որոշում կլինի բաց, հրապարակային՝ հասանելի հանրությանը: Աշխատելու ենք միասին, պարբերաբար հանդիպելու ենք ազդակիր համայնքների հետ, փոխանցելու ենք մեր գիտելիքները: Մեր հավաքական ջանքերի շնորհիվ հասնելու ենք նրան, որ արժեքավոր միջազգային փորձը կիրառվի այդ համայնքներում: Մենք ունենք խնդիր լինել հրապարակային՝ որպես պատասխանատու հանքարդյունաբերություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց դոկտոր Հարքերը:

Խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են ծրագրի ընթացքի մոնիթորինգ իրականացնելու համար եւ կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ  տրամադրելու են անկողմնակալ եւ առարկայական խորհրդատվություն: Խումբը լիազորված կլինի՝ անաչառ գնահատել Ամուլսարի ծրագրի սոցիալական, բնապահպանական եւ մարդու իրավունքներին առնչվող ազդեցությունները եւ դրանց կառավարման ուղղությամբ «Լիդիանի» նախաձեռնություններն ու ծրագրերը, հանգամանորեն ուսումնասիրել եւ խորհրդատվություն տրամադրել շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ եւ իրականացնել միջազգային լավագույն չափանիշների կիրառման մոնիթորինգ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Ջոն Հարքերը նշեց. «Մենք պատրաստ ենք փաստերը բացահայտելու եւ ներկայացնելու, դրանք կներգրավվեն մեր հաշվետվություններում: Ցանկացած մեծ ծրագրի շուրջ կարծիքները կարող են տարբեր լինել, եւ որոշ փաստեր կարող են ապակողմնորոշել մարդկանց: Հետեւաբար, փաստերը պետք է տարանջատել ենթադրություններից: Մենք այստեղ ենք իրավիճակը հանրությանն անկողմնակալ կերպով ներկայացնելու եւ վստահությունն ամրապնդելու համար»:

Հանդիպմանը ներկա էին նաեւ անկախ խորհրդատվական խմբի անդամներից մի քանիսը, ինչպես նաեւ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կայուն ցարգացման փոխնախագահ Ռոբերտ Քարուն: Արժե հիշատակել, որ խմբի ձեւավորումը «Լիդիան» ընկերության կամավոր նախաձեռնությունն է: Խորհրդատվական խումբը լրացուցիչ հարթակ է եւ անկախ մարմին՝ հետեւելու, որ Ամուլսարի ծրագիրն իրականացվի ընկերության պարտավորվածության համաձայն՝ համապատասխան հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին:

Ռոբերտ Քարու

Ռոբերտ Քարու

«Ընկերությունը որոշեց այս անկախ խումբը ձեւավորել որպես կամավոր նախաձեռնություն: Ընկերությունը պարտավորված չէր նման խմբի ձեւավորման հարցում, սակայն մենք դա արեցինք, որպեսզի ցույց տանք, որ մենք իսկապես պատասխանատու եւ թափանցիկ հանքարդյունաբերություն ենք իրականացնելու: Ես կարծում եմ, որ Ամուլսարը լավ ծրագիր է, եւ մենք այն ամենալավ ձեւով ենք իրականացնելու, որպեսզի դրանից շահեն եւ երկիրը, եւ համայնքները»,- հայտնեց Ռոբերտ Քարուն:

Անկախ խորհրդատվական խմբի անդամ Ջոն Հոբբսը բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ է, մասնակցել է պատասխանատու հանքարդյունաբերության բնագավառում մի շարք նախաձեռնությունների ստեղծմանը: Ըստ նրա՝ պատասխանատու հանքարդյունաբերությունը ոչ թե հնարավոր է իրականացնել, այլ պարտադիր է:

Ջոն Հոբբս

Ջոն Հոբբս

«Իմ այցելության այս կարճ ժամանակահատվածում եւս մի բան կարող եմ հաստատ ասել, որ Հայաստանն անչափ գեղեցիկ երկիր է: Եվ ես կարծում եմ, որ եւ մենք, եւ ընկերությունը, եւ բոլոր շահագրգիռ կողմերն անպայման ուզում են վստահ լինել, որ այս ծրագիրը հնարավորինս մեծ օգուտներ բերի եւ ազդեցությունները հասցվեն նվազագույնի»,- կարծիք հայտնեց պարոն Հոբբսը:

Ինչպես նշել է «Լիդիան ինթերնեյշնլի» գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը, «Լիդիանը» պարտավորվել է կառուցել եւ շահագործել Ամուլսարի հանքը միջազգային լավագույն փորձի չափանիշներին համապատասխան, եւ ամբողջ գործունեության ընթացքում բաց, հրապարակային աշխատանքը  բոլոր կողմերի հետ լինելու է ընկերության առաջնահերթություններից մեկը:

33333 1111 44444

Դիտվել է՝