Հայկական դիվանագիտությունը հանձնում է դիրքերը. Արման Մելիքյան

Արման Մելիքյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին: Նրա կարծիքով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան վերջին հանդիպումը հայկական դիվանագիտության հերթական ու խոշոր տապալումներից մեկն էր, քանի որ Հայաստանը նստեց բանակցային սեղանի շուրջ առանց Ադրբեջանի կողմից շփման գծում փոխվստահության լրացուցիչ միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման:

Արման Մելիքյանը շեշտեց, որ մոսկովյան հանդիպմանը մասնակցելով՝ Ադրբեջանը Էդվարդ Նալբանդյանի միջոցով ստացավ անուղղակի պաշտոնական հավաստիացումն առ այն, որ վերոհիշյալ պայմանավորվածությունների կատարումը բանակցությունները վերսկսելու համար այլևս դադարել է Երևանի համար պարտադիր նախապայման լինելուց:

Դիտվել է՝