ԲՀԿ-ի մանդատների հարցով կզբաղվեն իրավապահները, եթե իրենք չկարողանան լուծել խնդիրը

Վահրամ Բաղդասարյան

Եթե ԲՀԿ-ում չկարողանան իրենց խնդիրները լուծել, դրանով կզբաղվեն իրավապահները:  Այսօր այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամին՝ անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքում ստեղծված խնդիրներին՝ կապված ինքնաբացարկի դիմումների հետ:
Պատասխանելով այն հարցին, թե այդ խմորումների մեջ իշխող «Հանրապետականի մատը» որքանով էր խառը, Բաղդասարյանը պատասխանեց.

«Հասկանում եմ, որ իշխանության դերը բարձր եք գնահատում, ես էլ եմ նույն կարծիքին, որ  առանցքային ուժը ՀՀԿ-ն է։ Բայց հայտարարում եմ՝ իրենց կուսակցության ներքին հարցերն են, և մենք ուրիշ հարցերով չենք զբաղվում։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում՝ «իրավապահները կզբաղվեն այդ հարցով», Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.

«Դա նշանակում է, որ եթե խնդիրներ լինեն, ապա տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները կդիմեն իրավապահ մարմիններին, իրենք էլ կզբաղվեն, որովհետեւ վիճելի հարցեր կան: Մի մասը պնդում են, որ իրենք դիմում չեն գրել, մյուս մասը պնդում է, որ դիմումներ կան…»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝