Ծառուկյան դաշինքից առնվազն երեք պատգամավորացու տեղյակ չէ, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

gagik carukyan

Ինչպես ավելի վաղ հրապարակել էինք, ԿԸՀ-ն ներկայացրել էր այն անձանց անունները, ովքեր ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

Սակայն, պարզվում է, որ նրանցից ոչ բոլորն են տեղյակ, որ հրաժարվում են իրենց մանդատներից, ավելին՝ անգամ դիմում գրողն իրենք չեն եղել:

Առնվազն երեք նման անուն հայտնի է Ծառուկյան դաշինքից: Նրանք են Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը: Երեքն էլ վստահեցրել են, որ մանդատից հրաժարվելու դիմում չեն գրել եւ ինքնաբացարկ չեն հայտնում: իսկ թե ինչու է դաշինքը նման որոշում կայացրել, անգամ այդ մասին իրենց տեղյակ չեն պահել: Նրանցից առայժմ միայն Խաչիկ Մանուկյանն է որոշել դեմ դուրս գալ դաշինքի որոշմանը եւ համապատասխան դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ տեղեկացնելով, որ ինքը չի պատրաստվում հրաժարվել մանդատից: Խաչիկ Մանուկյանն այսօր ներկա է լինելու ԿԸՀ նիստին:

20170503104816

Դիտվել է՝