ԿԸՀ-ն այսօր քննելու է մանդատից հրաժարված կամ ինքնաբացարկ հայտնած անձանց դիմումները

ԿԸՀ1

Այսօր ժամը 15:00-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կհրավիրի՝ քննելու մանդատից հրաժարված կամ ինքնաբացարկ հայտնած անձանց դիմումները: Այնուհետ ԿԸՀ-ն արձանագրություն կկազմի՝ Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին:

Հայտնի է նաեւ, թե ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից: Նրանք են՝

ՀՀԿ-ից՝ Վիգեն Սարգսյանը, ով ամենայն հավանակությումբ կշարունակի պաշտոնավարել որպես ՀՀ ՊՆ, Արմեն Ամիրյանը, ով հավանաբար կվերանշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում, Տարոն Մարգարյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է  իշխող ՀՀԿ-ի ցուցակը:

Այնուհետ՝ Պետգույքի կառավարման վարչության պետ՝ ԱԺ-ի գործող նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը, ով արդեն աշխատանք ունի ՀՀ ՊՆ-ում, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, ում մասին մամուլը գրում է, որ նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ, Սամվել Սանամյանը և Առուշ Առուշանյանը:

Հատկանշական է, որ ՀՀԿ –ական Արմեն Աշոտյանը եւ Արփինե Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել, ինչը ենթադրության տեղիք է տալիս, որ երկուսն էլ գնում են ԱԺ:

ՀՅԴ-ից մանդատներից հրաժարման դիմումներ են ներկաացրել Արծվիկ Մինասյանը,Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը: Երեքն էլ ներկայում գործող նախարար են:

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել.

Զուրաբյան Արարատ Անուշավանի, Մանուկյան Արթուր Աբրահամի, Ադամյան Սամվել Ֆրունզի, Բագրատյան Սերգեյ Պապաշի, Պողոսյան Վազգեն Վոլոդյայի, Ազիզյան Նապոլեոն Սուրենի, Դավթյան Հրանտ Դավթի, Կարապետյան Վահան Գուրգենի, Ղարագյոզյան Հարություն Արփիարի, Սուքիասյան Մանուկ Հենրիկի, Խաչատրյան Լյովա Յուզիկի, Մանուկյան Խաչիկ Վաղինակի, Ավետիսյան Արմեն Նիկոլայի, Սաղաթելյան Մուշեղ Ագունի, Մամոյան Արթուր Շամիրի, Եղիկյան Ալիկ Պետրոսի, Աբովյան Արման Վլադիմիրի, Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի, Հովսեփյան Մարգարիտա Էդիկի, Առաքելյան Նարինե Վալոդյայի, Կեսոյան Արայիկ Ռազմիկի, Առաքելյան Կարեն Մնացականի, Ալեքսանյան Սամվել Ժորայի:

«Ելք» դաշինքից մանդատից հրաժարման դիմումներ չկան:

Դիտվել է՝