Ո՞րն է փոփոխությունների տանող ճանապարհը Հայաստանում. «Հակառակ կողմը»

Снимок

«Հայաստանում առնվազն երեք հարցի շուրջ կա հանրային կոնսենսուս. Արցախի հարցը, երկրում փոփոխությունների հարցը և փոփոխություններ ձգտող ուժերի ելքերի մեկտեղումը»: Այս կարծիքին է ՀՀ ակտիվ քաղաքացի Կարեն Ավագյանը, ով նաև ընտրությունների ժամանակ պասիվ բոյկոտի կողմնակից էր:

Ըստ Ավագյանի՝ քաղաքական ու փոփոխությունների ձգտող ուժերն ունեն մեկ տարբերակ հասնելու փոփոխությունների. այն է՝ հանրության կրթությունը, դաստիարակությունը, ինքնագիտակցության բարձրացումը: Այլապես անընդհատ ընտրությունների գնալով ու կեղծված միջոցառումներին մասնակցելով՝ երկրում փոփոխություններ չեն արձանագրվի:

Մեր այն հարցին, թե ունե՞նք ժամանակ, որքա՞ն կպահանջվի հասարակությանը կրթելու և այս միջոցով փոփոխության հասնելու համար, վերջինս պատասխանեց հարցով. «Կներեք, մենք 25 տարի ի՞նչ ենք արել»:

ՔՊ թիմից Արթուր Համբարձումյանն այնքան էլ լավատես չէ, որ հասարակությանը կրթելու ճանապարհը կարող է տանել փոփոխության: Ըստ նրա՝ հասարակությանը կրթելու առաքելությունը քաղաքական ուժերինը չէ: Հասարակության կրթությունը սկսվում է դպրոցներից:

Ըստ Համբարձումյանի՝ ընտրությունները փոփոխությունների ճանապարհներից մեկն է: Սակայն ամեն անգամ ընտրական գործընթացն Հայաստանում ավելի վատն է լինում, քան նախորդը: Ըստ նրա՝ այս ընտրություններն իրենց որակով ամենավատն են, ամենախայտառակը, քան երբևէ եղել է: Ի տարբերություն ՔՊ թիմի որոշ անդամների, ովքեր հայտարարեցին, որ լեգիտիմ ընտրություններ են եղել, Արթուր Համբարձումյանը հայտարարում է, որ բացահայտ խայտառակ և ոչ լեգիտիմ ընտրություններ են եղել անցած ընտրությունները:

Ըստ Համբարձումյանի՝ ընդդիմությանը խանգարում են նաև բոյկոտող ուժերը. նրանք ակամա օգնում են իշխանությանը:

Դիտվել է՝