«Թքած ունեմ այսպիսի դատարանի վրա». Խանդոյանը լքել է դատարանի դահլիճը

ararat xandoyan

«Եթե դատարանը շարունակում է իրականությունը չտեսնել, ապա ես թքած ունեմ այսպիսի դատարանի վրա»: Այս մասին այսօր դատական նիստի ժամանակ հայտարարել է Սասնա ծռեր խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանը:

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վիճաբանություն է սկսվել Խանդոյանի, դատախազի եւ դատավորի միջեւ, եւ Արարատ Խանդոյանին թույլ չեն տվել արտահայտվել:

Դատախազ Պետրոսյանը պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդությունների վերաբերյալ առարկություններ էր ներկայացրել:

Մասնավորապես, նա խոսելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու եւ հարցաքննելու պաշտպանական կողմի միջնորդության մասին, մերժել է՝ բացատրելով, որ Խորենացիում կատարված դեպքերի վերաբերյալ եթե Փաշինյանին հրավիրեն հարցաքննության, դա կնշանակի, որ կարող են եւս մի քանի հազար հոգու կանչել դատարան:

Այնուհետ Արարատ Խանդոյանը ձայնի իրավունք խնդրեց՝ բացատրելով, որ ինքը հայտարարություն է ուզում անել:

Դատավորը մերժեց, որից հետո պատժամիջոց  կիրառեց, իսկ ավելի ուշ դատարանից դուրս հրավիրելու որոշում կայացրեց:

Սակայն դատական կարգադրիչները չէին կարողանում դուրս բերել Խանդոյանին, որովհետեւ վերջինս չէր ենթարկվում:

Խանդոյանը ինքնակամ լքեց դատարանի դահլիճը՝ հայտարարելով, որ ինքը թքած ունի այս արդարադատության վրա եւ թքելով դուրս եկավ դահլիճից:

Դիտվել է՝