Կարեն Կարապետյանի՝ տնտեսության «հնդկական» զարգացումները

Снимок

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում նոր ֆանտաստիկ կապեր են փորձում որոնել նոր երկրների հետ: Այսպես, եթե Ս. Սարգսյանը հայացքն ուղղել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա վարչապետ Կարեն Կարապետյանն առևտրային գործընկերներ ու պոտենցիալ ներդրողներ է փնտրում Հնդկաստանում:

Երեկ պաշտոնական լրահոսը տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը:

Կարապետյանը նախ խոսել ու ասել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն, և որ այսօր էլ հայ-հնդկական հարաբերությունները հատուկ բարձր մակարդակի վրա են գտնվում: Հետո նոր կարևոր է տնտեսական հարաբերության ակտիվությունը:

Հետաքրքիր է՝ ինչ նկատի ունի Կարեն Կարապետյանը «Հայաստան-Հնդկաստան ջերմ հարաբերություններ» ու «ժողովուրդների հարաբերությունների պատմություն» ասելով:

ՀՀ քաղաքացիները հավանաբար առաջին հերթին կհիշեն հնդկական սերիալները, որոնք վերջին շրջանում ինտենսիվորեն զբաղեցնում են մեր քաղաքացիների միտքն ու ժամանակը:

Արդյոք պետական մոտեցում է սա, միգուցե ՀՀ իշխանությունները որոշել են այս կերպ զարգացնել Հնդկաստանի հետ մշակութային, տնտեսական հարաբերությունները՝ օրինակ սերիալներ գնելով ու Հայաստանում բնակվող քաղաքացիներին ծանոթացնելով Հնդկաստանի կենսակերպի, բարքերի ու ավանդույթների հետ:

Իրականում փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ կարևոր տնտեսական և քաղաքական կապեր ունի Հնդկաստանի հետ:

Ըստ ԱԳՆ պաշտոնական էջի՝ այս երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանը հաստատել է 1992թ.-ից: Հայաստանից Հնդկաստան 8 այցեր են եղել, ընդ որում չի նշվում՝ պաշտոնակա՞ն, թե՞ աշխատանքային: Դրանցից միայն մեկն է ամենաբարձր՝ նախագահի մակարդակով. 1995թ.-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է մեկնել Հնդկաստան:

111111

Պատասխան այցերն ավելի զուսպ են եղել, ընդամենը չորս անգամ, այն էլ՝ նախարարների, փոխնախարարների մակարդակով:

Այսօր Հնդկաստանում բնակվող հայերն, ըստ պաշտոնական թվերի, շատ փոքրաթիվ են՝ շուրջ 400 հայ է բնակվում Հնդկաստանում: Մինչդեռ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ խոսում էր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից: Հետաքրքիր է՝ ովքեր են Հնդկաստանից գալու Հայաստան ներդրումներ կատարելու այստեղ:

«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով»,- հայտարարում էր Կարեն Կարապետյանն, ապա հավելում. «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- հայտարարում էր Կարեն Կարապետյանը:

Հետաքրքիր կլինի իմանալ նաև, թե հնդկական շուկա ինչ կարելի է արտահանել ՀՀ-ից: Ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների՝ վերջին տարիներին ՀՀ-ի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները շատ փոքր թվերով են արտահայտվում:

Ներմուծվող ապրանքների ցանկը համեմատաբար ավելի ծավալուն է, քան արտահանվող ապրանքներինը:

222222

Ընդ որում, Հայաստանի շուկա Հնդկաստանից ներմուծվում են պատրաստի ապրանքներ, մինչդեռ Հայաստանից արտահանում ենք հիմնականում մետաղներ, կաուչուկ:

2016թ.-ի ընթացքում, պաշտոնական տեղեկությունների համաձայն, ՀՀ արտաքին ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 5 մլրդ 75.3 մլն դոլար:

ԱՊՀ երկրների հետ կատարված առևտրի մասնաբաժինը կազմել է 1 մլրդ 543.7 մլն դոլար (ընդհանուրի 30.4%-ը), ԵՄ երկրների հետ՝ 1 մլրդ 218.7 մլն (24%) և այլ երկրների հետ (որոնց թվում են ԱՄՆ-ն, Իրանը, Չինաստանը, Վրաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Թուրքիան և բազմաթիվ այլ երկրներ)՝ 2 մլրդ 312.8 մլն դոլար (45.6%): Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ առանձին վերցրած երկրներից ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է՝ գրեթե 27% (1 մլրդ 367 մլն դոլար): Առևտրային երկրորդ գործընկերը Չինաստանն է՝ 8.9% մասնաբաժնով, և երրորդը՝ Գերմանիան՝ 6.4%-ով:

3333333

ԱՎԾ-ի այս սանդղակի համաձայն՝ Հնդկաստանը Հայաստանի առևտրային գործընկերների շարքում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը վարչապետ Կարեն Կարապետյանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝