Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Снимок

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը սոցցանցի իր էջում տեղեկություն է հրապարակել, որ Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, տարբեր պաշտոնյաներ և խորհրդարանականներ, Չեխիայի կաթոլիկ եկեղեցին, շատ այլ կառույցներ և հեղինակավոր գործիչներ:

Դիտվել է՝