Գյումրիում ռուսաստանցի զինծառայողին փնտրում էին նաեւ ուղղաթիռներով

18035005_750500568452663_1690328000_n

Շիրակի մարզում եւ ամբողջ հանրապետության տարածքում շարունավում են որոնողական աշխատանքները՝ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 1982 թ.-ին ծնված Դմիտրի Լոշմանովին հայտնաբերելու ուղղությամբ:

Օրվա ցերեկային ժամերին որոնողական աշխատանքներին ներգրավվել էին 3 ռազմական ուղղաթիռներ, որոնք ցածր բարձության վրա պտույտներ էին գործում քաղաքի վրա:

Հիշեցնենք՝ ռուսաստանցի զինծառայողն անհետացել էր ապրիլի 16-ից,  սակայն հայ իրավապահներն այդ մասին տեղեկատվություն են ստացել միայն 2 օր անց: ՇՄ դատախազության տվյալներով՝ Դ. Լոշմանովը Գյումրիում ապրում էր համածառայակիցների հետ, եղել է առանց զենքի ու առանց զինվորական համազգեստի՝ քաղաքացիական հագուստով:

Դիտվել է՝