ՀԱԿ-ը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Սահմանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը

HAK-nkar-300x240

Այսօր, ապրիլի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են Աժ անցած ընտրությունների հետ կապված հարցեր:

Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած եւ համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահամանադրական դատարան ներկայացված բողոքի հիմքերը եւ փաստարկները եւ ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Քննարկվել են նաեւ Կոռուպցիայի  դեմ պայքարի հնարավոր անելիքները, Ղարաբաղյան կարգավորման եւ տարածաշրջանային այլ հարցեր:

Դիտվել է՝