Ավագ շաբաթ. մարդիկ վառված ճրագներ կտանեն տուն

5

Այսօր Ավագ շաբաթվա վերջին օրն է: Ավագ շաբաթը Սուրբ Հարության ճրագալույցն է՝ նախատոնակը:

Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Բացվում են խորանների վարագույրները և Սուրբ Հարության ավետիսով ճրագալույցի Սբ. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:

Պատարագի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը, որով ավարտվում է Մեծ պահքը:

Հընթացս ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի հարության ավետիսը, վերջանում է նաև Մեծ պահքը։ Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ։

Այսօրվա օրը խորհրդանշում է դժոխքի ավերումը:

Ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին:

Այդ երեկոյից սկսած՝ առաջիկա 50 օրերին հայոց եկեղեցու հետևորդ քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ» ավետիսով և ստանում են «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» պատասխանը:

Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն՝ ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:

Այսպիսով ավարտվում է Մեծ պահքի շրջանը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան՝ Ավագ շաբաթը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:

Դիտվել է՝