Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ իշխանությունն ինքն է ձայնագրել «ՍԱՍ»-ի հավաքը

Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, ասել է, որ չի կարծում, որ ձայնագրությունը հենց իշխանությունների կողմից է արվել:

Այս մասին Վահրամ Բաղդասարյանն ասել է այսօր ԱԺ ճեպազրույցի ժամին՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Վահրամ Բաղդասարյանն ասել է նաեւ, թե ՀՀԿ-ն դեռ պետք է ուսումնասիրի՝ արդյոք Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) տեղյակ եղել այդ հավաքից, թե՝ ոչ: «Ինձ թվում է` պետք է պարզվի, թե արդյոք թեկնածուն տեղյակ եղել է այդ հավաքից, թե՝ ոչ»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Դիտվել է՝