Հայաստան է ժամանել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունը

14795

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Դիտվել է՝