Հայտարարություն ընտրակաշառքների բաժանման և ընտրողներին իրենց կամքին հակառակ քվեարկության օրը տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ

TIM ընտրություն1

Հաշվի առնելով բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ.

- առավել տարածված և առավել չբացահայտված, չկանխված խախտումների՝ ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ընտրական տեղամասեր բերման ենթարկելու արատավոր պրակտիկան,

նման խախտումների կանխման և  բացահայտման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների անմիջական պարտավորությունը,

- պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից  2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ ոստիկանության շտաբի կողմից տարածվելիք  հաշվետվությամբ ներկայացնել վերը նշված խախտումներով դեպքերի կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների և նրանց արդյունքների մասին:

Նման հաշվետվության բացակայությունը կվկայի առավել տարածված և առավել վտանգավոր ընտրական խախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կամ կանխամտածված անգործության, կամ անկարողության մասին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝