Ո՞վ է ծախել Ղարաբաղը

serj levon

Լեւոն Տեր-Պետրոսյանի տաղավարային վերջին հարցազրույցները բուռն քննարկման թեմա դարձան ոչ միայն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղի հարցում ունեցած մոտեցումների պատճառով, այլ նաեւ այն, որ ՀՀ առաջին նախագահն, ի տարբերություն 2007, 2008 եւ հաջորդող թվականների, մի շարք առանցքային հարցերում փոխել է իր տեսակետները: Օրինակ, եթե 2008 թվականին Տեր-Պետրոսյանը երկրում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ համարում էր «գող, ավազակ» իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը՝ նշելով, թե ոչ մի օբյեկտիվ պատճառ, բացի թալանից, գոյություն չունի երկրում ստեղծված իրավիճակի համար, ապա այսօր պնդում է, թե հիմնական պատճառը Ղարաբաղի չլուծված հակամարտությունն է:

Եթե տարիներ առաջ ինքն էր Սերժ Սարգսյանին համարում դավաճան, ով ծախել է Ղարաբաղը, այսօր զարմացած հարց է ուղղում՝ արդյո՞ք դավաճան են Սերժ Սարգսյանը, Նալբանդյանը կամ Քոչարյանը, ովքեր Մադրիդյան սկզբունքների շուրջ են բանակցել:

Այսօր նա նաեւ պատրաստակամություն է հայտնում ղարաբաղյան հարցում համագործակցել ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ:

Դիտվել է՝