Միասին կանխենք կրկնաքվեարկությունները

AJ 07a

Ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ միգուցե ոմանք փորձեն քվեարկել Հայաստանից բացակայողների կամ այլ անձանց փոխարեն:

Նախկինում տարածված այս հանցագործությունն այժմ շատ հեշտ է լինելու բացահայտել, քանի որ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ստորագրություններով ցուցակները։ Այդ ցուցակներում երևալու է, թե ով է քվեարկել, իսկ ով՝ ոչ:

Եվ եթե Հայաստանում չգտնվող քաղաքացու անվան դիմաց լինի ստորագրություն, ապա շատ հեշտ կլինի պարզել, թե ով է այդ քաղաքացու փոխարեն քվեարկել՝ հանցագործին կանչելով քրեական պատասխանատվության:

Սակայն դիտորդները չգիտեն, թե ով է երկրում, իսկ ով՝ ոչ: Հետևապես,  կրկնաքվեարկության կանխարգելման ու բացահայտման համար անհրաժեշտ է քաղաքացիների օգնությունը:

Պետք է, որ բոլորն ընտրություններից հետո ԿԸՀ-ի կայքում ստուգեն իրենց՝ Հայաստանից բացակայող բարեկամների, հարևանների ու ծանոթների անվան դիմաց ստորագրության բացակայությունը։ ԿԸՀ-ի կայքում ցուցակները կհրապարակվեն ապրիլի 4-ի առավոտյան: Բացակայող քաղաքացու անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել «Անկախ դիտորդ» հասարակական նախաձեռնությանը՝ 08000-12-11 հեռախոսահամարով:

Քաղաքացիները կարող են վարվել նաև այլ կերպ՝ երկրից բացակայողների տվյալները նախապես գրանցելով  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության հատուկ կայքում: Ընտրություններից հետո մասնագետները կհամադրեն տվյալները և շատ արագ կպարզեն, թե արդյոք բացակայողների փոխարեն քվեարկված է, թե ոչ: «Քաղաքացի դիտորդ»-ի կայքում կարելի է բացակայող անձանց տվյալները գրանցել նախապես՝ թեկուզ հենց հիմա:


AJ 07b

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դիտվել է՝