Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ս. Բաբայանին կալանավորել են

Samvel BAbayan

Դատարանը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է ընդունել:

Դատարանին այս հայցով դիմել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել էին  Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մեղադրանքով:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տեղեկությունների համաձայն մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 3 անձ:

Դիտվել է՝