Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

22431_b

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը:

Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում իր նախորդ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կարճ ժամանակաընթացքում Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովի կազմակերպման համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները, ինչպես նաև Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռք բերվելիք պայմանավորվածություններն իրենց լուրջ ներդրումն ու դերակատարությունը կունենան հայ-էմիրաթյան հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Սերժ Սարգսյանը «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի վերաբերյալ հանգամանալից զրույց է ունեցել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան ալ-Մանսուրիի հետ:


22433_b 22436_b

Դիտվել է՝