Հանրահավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի»

Снимок

Մայրաքաղաքում Ազատության հրապարակից մեկնարկել է երթը՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»:

Երթի մասնակիցների պահանջները 3-ն են. պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի եւ այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։

Նշենք, որ հանրահավաքների ալիքը տարածվել է հանրապետության մյուս քաղաքներում, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների տարբեր քաղաքներում, որտեղ հայկական մեծ համայնքներ կան:

Դիտվել է՝