Ֆրանսահայերը հայկական լավաշ են բաժանում Հաց բերողի նկարներով

17373180_1284065668350833_582721793_o

Ի պատիվ Հաց բերողի՝ Փարիզում կազմակերպվել է հոգեհանգստի արարողություն: Փարիզի հայ համայնքի ներկայացուցիչները նաեւ հետաքրքիր ակցիա են անցկացրել. հայկական լավաշ հաց են բաժանել Փարիզում՝ իրազեկելով Հայաստանում զարգացող իրադարձությունների մասին, պատմել են Արթուր Սարգսյանի, նրա նկատմամբ ՀՀ իշխանությունների գործունեության ու անմարդկային վերաբերմունքի մասին:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է Փարիզի «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության ղեկավար Շանթ Ոսկերիչյանը:

Հայկական ութ կազմակերպությունների համատեղ ջանքերով է կազմակերպվել թե ակցիան, թե հոգեհանգիստը:

«Փարիզի Ս. Յովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է հատուկ կարգ ի պատիվ Սասնա ծռերի եւ Հաց բերողի: Իսկ վերջում հայկական լավաշ հացեր բաժանեցինք, որոնց մեջ նաեւ Արթուրի նկարն էինք դրել՝ «Մահ իմացեալ անմահութիւն է» լոզունգով, ինչպես նաեւ բաժանեցինք Վարուժան Ավետիսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի բանտից արած կոչը: Հետո հոգեհանգստի մասնակիցները շքերթով ուղղվեցին դեպի Կոմիտասի հարակից հուշարձանը: Այնտեղ էլ պարզեցինք Հայաստանի Եռագույն դրոշը, «Սասնա ծռեր»-ին եւ քաղաքական բանտարկյալներին զորակցություն հայտնող, ինչպես նաեւ Արթուրի նկարներով պաստառներ: Բողոքի երթի մասնակիցներս նաեւ շարունակաբար հնչեցնում էինք Արթուրին, «Սասնա ծռեր»-ին նվիրված եւ «Անհնազանդության» երգերը»,- պատմեց պարոն Ոսկերիչյանը:

Պարոն Ոսկերիչյանը փոխանցեց, որ երթից հետո հնչել են նաեւ ելույթներ, ֆրանսահայերը հայտարարել են, որ Արթուրի մահվան պատասխանատուն ՀՀ իշխանություններն են.

«Մենք գտնում ենք, որ Արթուրի մահվան պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են, պահանջում ենք նրանց հրաժարականը:

Պահանջում ենք նաեւ Հայաստանի քաղաքական բոլոր բանտարկյալներին եւ հալածյալներին ազատ արձակել»:

Ոսկերիչյանն ասաց նաեւ, որ բողոքի ակցիայի վերջում Փարիզում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի:17408054_1284065671684166_1441645923_o 17431774_1284065685017498_47591107_o 17430680_1284065678350832_1230789469_o 17373008_1284065681684165_1840443010_o 17372928_1284065688350831_1312504717_o 17373253_1284065665017500_1622817880_o 17430719_1284065675017499_1682950277_o 17373180_1284065668350833_582721793_o
17351104_1284065655017501_2048302599_n17409748_1284065651684168_1611740012_n17439776_1284065695017497_191831572_n

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝