Մոսկվացիները կարծիք են հայտնում «Հաց բերողի» եւ նրա մահվան հանգամանքների վերաբերյալ

artur sargsyan

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ օրերս Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», հիշատակին նվիրված ինքնաբուխ ակցիա անցկացվեց: Ակցիայի նախաձեռնողները Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներն էին:

Նրանք դեսպանատան դարպասների մոտ Հայաստանի դրոշն էին փակցրել, իսկ դրոշի վրա Արթուր Սարգսյանի լուսանկարն էր:

Դարպասի աջ և ձախ կողմերին փակցված էր նաև տեղեկատվական հայտարարություն նրա մարդասիրական արարքի եւ մահվան մասին: Հատկանշական է, որ հայտարարության մեջ Արթուր Սարգսյանի ձերբակալությունը որակված է որպես անօրինական քայլ, սակայն հայտարարությունը չէր հեռացվել դեսպանատան դարպասների վրայից: Սա, թերևս, նշանակում է, որ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Վարդան Տողանյանը համաձայն է այն պնդման հետ, որ Արթուր Սարգսյանի ձերբակալությունն անօրինական էր:

Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված ակցիային մասնակից դարձան մոսկվացիները, ովքեր հետաքրքրությամբ կարդում էին տեղեկատվական հայտարարությունը և իրենց ափսոսանքը հայտնում:

Նրանցից մեկը ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցի հարցին  արձագանքեց. «Ամեն ինչ պարզ է: Սրիկաներ են: Երբ է վերջապես Հայաստանում նորմալ կյանք լինելու»:

Անցորդներից մեկն էլ ասաց, որ շատ է ցավում Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Երկու անգամ կարդացի փակցված տեքստը, հասկացա, որ նա առողջական խնդիրներ է ունեցել: Գտնում եմ, որ պետք էր նրան ազատ արձակել: Չէր էլ կարելի նրան ձերբակալել ընդհանրապես: Աստված հոգին լուսավորի», – նշեց տարեց մի կին:

Տեղի բնակիչներից մեկը, ինչպես պարզվեց, տեղյակ էր «Սասնա ծռեր» խմբի կողմից  ոստիկանական բաժանմունքի գրավման դեպքի մանրամասներին: «Ես այս ծաղիկները բերել եմ ի հիշատակ մի մարդու, ով հեռացել է կյանքից իր համոզմունքների համար: Նա այդ խմբին ոչ թե զենք էր տանում, այլ ուտելիք: Դա հակաիշխանական քայլ չէր, դա մարդասիրության դրսեւորում էր: Եվ նա դրա համար մահացավ: Նման արժանի մարդու հիշատակը պետք է հարգել»,- ասաց նա:

4444 111111 222222 333333

17373283_1109894442472495_836762230_o
17431702_1109894445805828_2088566492_o

17392848_1109894432472496_946474588_n

17410070_1109894429139163_129494050_n

Գոռ Ալեքսանյան, ք. Մոսկվա

Դիտվել է՝