Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

271020168

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Հրազդանի, Վայքի, Մարտունու, Տաշիրի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Ճամբարակի, Աշտարակի, Կոտայքի, Թալինի, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Արարատի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մեղրու տարածաշրջանի ճանապարհներին բուք է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է՝