Երկու պարկ նամակ՝ Գագիկ Ծառուկյանին. ի՞նչ են խնդրում նրանից քաղաքացիները

Снимок

«Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վարդեւան Գրիգորյանը խոսել է քարոզարշավի ընթացքի, դաշինքի առաջարկած սոցիալական ծրագրերի մասին: Դրանք իրականացնելու համար հարկավոր են լծակներ, եւ դաշինքը գնում է ընտրություններին բացարձակ մեծամասնություն ստանալու ակնկալիքով, նշել է Վարդեւան Գրիգորյանը:

Գագիկ Ծառուկյանի՝ Շիրակի մարզում ունեցած հանդիպումների ժամանակ քաղաքացիները բազմաթիվ նամակներ են փոխանցել: Շուրջ երկու պարկ նամակ է հավաքվել: Քաղաքացիները հիմնականում սոցիալական խնդիրների լուծման ակնկալիքով են դիմել:

«Ծառուկյանն ասում է՝ ժողովուրդ ջան, ես մեկ է անելու եմ, դա իմ խաչն է, ես եկել եմ դրա համար: Ես պարտք ունեմ ձեզ տալու: Բայց միայնակ, որպես մեծահարուստ, քաղաքական գործիչ ես չեմ կարող ամբողջ պետության հոգսերը հոգալ: Իմ ունեցած հնարավորություններին տվեք նաեւ իշխանության հնարավորությունները, դուք կտեսնեք, որ այդ երկու հնարավորությունները միացնելով ես երկիրն այս վիճակից դուրս կբերեմ: Մենք վստահ չենք, որ եթե այս իշխանությունը շարունակի մնալ իշխանության, կկարողանա այն կետերը, որոնք մենք առաջարկում ենք, կյանքի կոչել, որովհետեւ անցած հինգ տարիների փորձը ցույց է տվել, որ ինչքան էլ ժողովրդին օգտակար օրենքներ ներկայացվել են ԱԺ, միեւնույն է, այդ օրենքներն ԱԺ-ում ուժ չեն ունեցել, չեն անցել: Հիմա ասում է՝ բերեք փոխենք այս իշխանություններին, կտեսնեք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր ծրագրերը կյանքի կկոչվեն, եւ ձեր կյանքում շատ-շատ բան կփոխվի»,- նշեց դաշինքի թեկնածուն:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝