Հանրահավաք – երթ Երեւանում՝ ի հիշատակ «Հաց բերողի»

arrtt

Լրացվում է՝ 21:40

Ցուցարարները որոշեցին Ազատության հրապարակը դարձնել պայքարի օջախ՝ այնտեղ նստացույց անցկացնելու տարբերակով: Վաղը հանրահավաքային շարքը շարունակվելու է:

Կառավարության շենքի առջեւ ցուցարարները փորձեցին նստացույց անցկացնել, սակայն ոստիկանները նրանց ստիպեցին դադարեցնել ակցիան:

Լրացվում է՝ 20:06

Ցուցարարները երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով:

Մաշտոցի պողոտայում ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցություններից հետո ցուցարարները շարունակեցին իրենց երթը:

Ցուցարարների առաջին պահանջն է՝ Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում: Երկրորդը՝ պատասխանատվության ենթարկել բոլոր այն մարդկանց, ովքեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ են ունեցել Արթուր Սարգսյանի սպանության հետ: Երրորդը՝ Սերժ Սարգսյանին հեռացնել իր աթոռից:

Լրացվում է՝ 18:44

Մայրաքաղաքում անցկացվում է հանրահավաք՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»: Ցուցարարները բեմահարթակից իրենց պահանջներն են ներկայացրել:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր  «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը:

Ըստ բժիշկների, նա վիրահատությունից հետո մահացել է սրտի անբավարարությունից:

Դիտվել է՝