ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը անդրադարձել է ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների վերաբերյալ մտահոգություններին

default (1)

Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 17-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը  հրապարակել է հերթական միջանկյալ զեկույցը:

Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին:

Դիտորդական առաքելությունն անդրադարձել է ընտրակաշառքի և ընտրողների վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ մտահոգություններին։

«Կա ընդհանուր տպավորչություն, որ քարոզարշավի ընթացքում ճնշումներ և ահաբեկումներ կկիրառվեն, այդ թվում վարչական ռեսուրսի միջոցով: Դիտորդական առաքելության մեր տեղացի զրուցակիցները բարձրաձայնում  են ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ տեղեկությունների մասին», -ասվում է զեկույցում:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտարկում է  որպես քայլ առաջ՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու գործում։

Ինչ մնում է  լրատվության միջոցներին, զեկույցում նշվում է, որ հայաստանում մի քանի ԶԼՄ-ներ  ինքնաբավ դեր ունեն։ Հիմնական կոմերցիոն հեռուստաալիքները ֆինանսավորվում են բիզնեսների և քաղաքական խմբերի կողմից և մեծապես ասոցիացվում են իշխանության հետ, ինչպես օրինակ Հանրային հեռուստաալիքը։

«Լրագրողները  մեր դիտորդներին փոխանցել են, որ իրենց ինքնուրույունությունը ճնշվում է  խմբագիրների կողմից  եւ ընդհանրապես մերժելի են քննադատական տարր պարունակող տեսանյութերը:

« Միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող որոշ ինտերնետային լրատվամիջոցներ խորքային և հետաքննական լրատվություն են տրամադրում», – ասվում է զեկույցում:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝