Հանրահավաք եւ երթ՝ ի հիշատակ «Հաց բերողի»

Снимок22

Լրացում՝ 20:24

«Հաց բերողին սպանեցին», «Արթուր-Արթուր» վանկարկումներով եւ Արթուր Սարգսյանի նկարներով երթը շարունակվում է Երեւանի կենտրոնով: Այսօրվա երթը անհամեմատ բազմամարդ է եւ մասնակցում են մեծ մասամբ երիտասարդները:

Չնայած ոստիկանության հորդորներին՝ երիտասարդները վճռականորեն մտադիր են շարունակել բողոքի իրենց գործողությունները:

«Ժողովուրդ դուրս եկեք ձեր տներից. Հաց բերողին են սպանել»,-գոռում են նրանք՝ հորդորելով շարժվել դեպի Օպերա, որտեղ շատ կարեւոր հայտարարություն են անելու:

Բողոքի երթը վերահսկվում է մեծաթիվ ոստիկաններով:

Լրացում՝ 18:42

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ ի հիշատակ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի»:

Ցուցարարները նախեւառաջ ներկայացրել են Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու իրենց պահանջը: Այնուհետ ներկայացվել է հանրահավաքի եւ երթի ժամանակացույցը:

Հիշեցնենք, որ երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր  «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար «Հաց բերող» մականունը ստացած Արթուր Սարգսյանը:

Ըստ բժիշկների, նա վիրահատությունից հետո մահացել է սրտի անբավարարությունից:

Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլ էր հայտարարել, նրա առողջական վիճակը ծանր էր: Միաժամանակ «Հաց բերողի»  փաստաբանը բազմիցս հայտարարել է, որ առողջական խնդիրները անտեսվում են, ինչը սպառնում է նրա կյանքին:Снимок3

Դիտվել է՝