«Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ Երեւանում

Снимок44

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի, հիշատակին նվիրված բողոքի երթը։ «Հաց բերողին սպանել են» վանկարկումներով ցուցարարներն անցել են Երևանի կենտրոնական փողոցներով։

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը: «Հաց բերողը», հիշեցնենք, կրկին տեղափոխվել էր հիվանդանոց: Նրան վիրահատել էին երեկ կեսգիշերից առաջ: Արթուր Սարգսյանի վիճակը գնահատվում էր ծանր:

Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

Դիտվել է՝