ՀՀ արդարադատության նախարարության գնումների առյուծի բաժինը ԵՏՄ անդամ երկրներից

640px-tyurma-600x370

ՀՀ արդարադատության նախարարությունից պատասխանել են ԳԱԼԱ-ի գրավոր հարցմանը, որով խնդրել էինք մեզ տեղեկացնել, թե 2016թ.-ի ընթացքում որքան գումար է հատկացվել Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող քրեակատարողական հիմնարկների կարիքների համար անձնական հիգիենայի պարագաների (ձեռքի եւ տնտեսական օճառ, կոշիկի քսուք, ածելի, զուգարանի թուղթ, ատամի մածուկ), ինչպես նաեւ անկողնային պարագաների, ներքնազգեստի, գուլպաների եւ հագուստեղենի ձեռք բերման նպատակով:

Խնդրել էինք նաեւ առանձին ներկայացնել ապրանքի տեսակը, արտադրող ընկերության անվանումը (որ երկրի արտադրության է), մեկ հատի գինը եւ տարվա կտրվածքով ձեռք բերված քանակը:

Արդարադատության նախարարության տրամադրած ապրանքների ցանկի համաձայն՝ 2016թ.-ի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը մոտավորապես 162490.9 հազար դրամի (162 միլիոն չորս հարյուր իննսուն հազար ինը հարյուր) գնումներ է իրականացրել:

Ներկայացված 36 անուն ապրանքատեսակներից միայն հինգ անուն ապրանքներն են արտադրված Հայաստանում, իսկ մնացածը ներկրված են մեծ մասը ԵՏՄ անդամ երկրներից:

Հայաստանում արտադրված ապրանքներից Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայության համար ձեռք է բերել լվացքի փոշին, աման լվալու «Ժեմչուգ» մածուկը, քլորակիր, սենյակային ավել եւ ցախավել: Ընդ որում, հետաքրքիր է, որ սենյակային ավելի գինն ավելի ցածր է ներկայացված, քան ցախավելինը: Այսպես, մեկ սենյակային ավելը գնել են 600 դրամով, իսկ ցախավելը՝ 800 դրամով: Ձեռք է բերվել 500 ցախավել եւ դրանց դիմաց վճարվել է 400 հազար դրամ գումար: Ընդ որում, ցախավել արտադրող կամ մատակարարող ընկերության անվանումն Արդարադատության նախարարությունը չի նշում:

Զուգարանի թուղթը քրեակատարողական հիմնարկներում ներկրում են Իրանից՝ մեկ հատը 85.8 դրամով: 50.000 փաթեթ է գնել նախարարությունը եւ 4 մլն դրամից ավելի գումար է վճարել այդ նպատակով:

Չինաստանից ձեռք է բերվում երեք անուն ապրանք՝ ատամի խոզանակ, ածելի եւ կանացի հիգիենիկ պարագաներ:

Կոնկրետ երեք տեսակի ապրանքի դեպքում նշված է, որ ձեռք է բերվում ԵՏՄ Ռուսաստանի դաշնությունից. ձեռքի ու տնտեսական օճառներ եւ ատամի մածուկ:

Տնտեսական օճառի համար տարեկան մոտավորապես 5 ու կես մլն դրամ է հատկացվում, իսկ 10 մլն դրամից ավելի՝ ձեռքի օճառի համար:

Մնացած 24 անուն ապրանքատեսակները նշված է, որ արտադրված են ԵՏՄ-ում, բայց կոնկրետ որ երկրում՝ չի նշվում:

Հասկանալի է, որ ոչ Հայաստանում են արտադրվում, ոչ ՌԴ-ում, հակառակ դեպքում կնշվեր այդ մասին, ինչպես մյուս ապրանքների դեպքում: Բայց մատակարարվում են հայկական մատակարարող ընկերությունների կողմից: Բայց կոնկրետ որոնք են այդ մատակարարող ընկերությունները, դարձյալ ՀՀ արդարադատության նախարարությունը չի տրամադրել անուններ:

Հատկապես՝ հագուստեղենը, գիշերազգեստ, կանացի եւ տղամարդկանց վարտիքներ, շապիկներ, կոշիկներ, զուգագուլպաներ, սրբիչներ, կարելի է ենթադրել, որ այս բոլորը ձեռք են բերում ներկրող ընկերություններից:Снимок Снимок2

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝