«Պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի եղբայրը». հայտարարություն

image

Ժիրայր Սէֆիլյանը և Սասնա Ծռերը հաղորդագրություն են տարածել՝ ողջունելով ՕՐՕ դաշինքի համակիրների ընդվզումային նկրտումը.

«Ողջունում ենք օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը։

Խորհրդանշական և կարևոր է, որ․

ա) Դաշինքի համակիրները ոչ միայն ընդվզել են քաղաքացիների իրավունքների, պատվի և արժանապատվության ոտնահարման դեմ, այլև պատժել են ոտնահարողին,

բ) պատժվել է գաղութային վարչակազմի գլխավոր «մահակներից» մեկի՝ ոստիկանության զորքերի հրամանատար, ժողովրդի և քաղաքացու դեմ իր ենիչերիական վայրագությամբ հայտնի Լևոն Երանոսյանի եղբայրը, ով նույնպես ծառայում է ոստիկանության զորքերում և մշտապես աչքի է ընկել ոչ պակաս վայրագությամբ,

գ) դեպքը տեղի է ունեցել մի գյուղում, որտեղ երանոսյաններն իրենց տեր ու տիրական են համարում։

Ողջունելի է նաև տեղի ունեցածի նկատմամբ Դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը։

Սասնա Ծռերի ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ վարչակազմն ուժային բաղադրիչի մասով համարժեք պատասխան է ստանում։

Անշուշտ, մասշտաբները համեմատելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար մղումը։

Դեպքից երկու օր անց վարչակազմի կողմնակիցների դավադիր և թրքաբարո հարձակումը անչափահաս երեխայի և նրա հարազատների վրա ընդամենը վկայում են այն մասին, որ ընդվզման գործողությունն իսկապես խոցելի է եղել վարչակազմի համար։

Ուստի, անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, մեր զորակցությունն ենք հայտնում ՕՐՕ դաշինքի համակիրներին՝ ընվզման նկրտում ունենալու համար և կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստվելու համաժողովրդական ընդվզման։

Իսկ Սեյրան Օհանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեպի գերմանական հողեր հռոմեական գաղութատիրության ծավալումը հաջողությամբ կասեցրած ապստամբությունը ղեկավարում էր հռոմեական բանակի՝ գերմանական ծագում ունեցող զորավար Արմինիուսը»։

Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան՝ «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ

15 մարտի 2017թ., Արմավիր ՔԿՀ

Դիտվել է՝