Ընտրությունների գնացող ուժերի պատասխաններն՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու հարցին

533006_340445386024825_737939549_n

Հայաստանյան քաղաքական շրջանակներում որո՞նք են «հողատու» կուսակցությունները կամ քաղաքական միավորումները:

ԳԱԼԱ-ն ԱԺ ընտրություններին ընդառաջ հարցումներ է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր 9 քաղաքական միավորումներին՝ ճշտելու համար նրանց դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում:

Հարցն այսպիսին է.

Ի՞նչ կարծիքի եք, ճի՞շտ է արդյոք 5 կամ 7 շրջան հանձնել Ադրբեջանին՝ ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակի դիմաց:

Խնդրել ենք հարցին պատասխանել հստակ՝ տալով «այո» կամ «ոչ» պատասխանը, որպեսզի «լղոզելու» տեղ չմնա:

Հրապարակում ենք մասնակից ուժերի պաշտոնական տեսակետները.

ԵԼՔ («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն») կուսակցությունների դաշինք – ոչ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – ոչ

«Հայկական վերածնունդ» կուսակցություն – ոչ

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք – չեն պատասխանում

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինք – նման ընտրություն գոյություն չունի

ՀՀԿ, Հայաստանի հանրապետական կուսակցություն – մեկ բառով պատասխան չկա

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – միանշանակ չի կարելի պատասխանել

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք – ոչ

Հայ Հեղափոխական Դաշնակցություն – ոչ

Հավելենք՝ ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ Արցախի ժողովուրդն ինչպես որոշի, այնպես էլ ՀՀԿ-ն սատար կկանգնի: «Մենք Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն ենք, Արցախի խնդրի կարգավորման միակ ելակետային հարցն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»:

Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը խնդրեց հարցն ուղարկել անձամբ իրեն գրավոր, սակայն դեռ չի պատասխանել հարցմանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝