Եթե փոփոխությունը չգա ընտրություններով, ապա կլինի վտանգավոր ճանապարհով. «Հակառակ կողմը»

Снимок

Ինչպե՞ս ստացվեց, որ Համազգային շարժման ակտիվ մասնակիցներից Մուշեղ Սաղաթելյանը հայտնվեց 2008թ.-ին բարիկադների մյուս կողմում գտնվող Գագիկ Ծառուկյանի կողքին: Մուշեղ Սաղաթելյանը հիմա պատգամավորության թեկնածու է Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի ցուցակում:

Սաղաթելյանը վստահ չէ նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն ընտրություններից հետո չի սեղմի Սերժ Սարգսյանի ձեռքը: Նա հայտարարում է, որ պատասխանատու է միայն իր համար, իր գործունեության համար եւ գնում է խորհրդարան Շիրակի մարզի խնդիրները բարձրացնելու եւ լուծման ուղիներ որոնելու համար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Արթուր Պողոսյանը եւս պատգամավորության թեկնածու է: Պողոսյանը Գյումրիում ճանաչված բժիշկ է, բայց արձակուրդ է վերցրել, որպեսզի ավելի ազնիվ լինի հիվանդների եւ ընտրողների առաջ:

Ըստ Պողոսյանի՝ իշխանությունները ստեղծել են փակ շղթա՝ աղքատություն եւ ընտրակաշառք: Նա վստահ է, որ մի օր հասարակությունը կգտնի այդ շղթան ճեղքելու եւ վիճակից դուրս գալու ուղիները:

Դիտվել է՝