Այլընտրանքային քարոզարշավ՝ ռոք երաժշտության միջոցով

5555

Ռոք երաժշտության միջոցով քաղաքացուն հասու դարձնել, որ ինքն ազատ է, որ ապրում է ազատ, ինքնիշխան երկրում, որ ընտրությունն իրեն է ՝ ինչպես ապրել, ում ընտրել, որ պետք չէ վախենալ որեւէ մեկից, պետք է գնալ ընտրության եւ խղճի մտոք որոշում կայացնել:

Սա է «Քայլ արա» ծրագրի հիմնական նպատակը: Ծրագրի ղեկավար Մարիաննա Գրիգորյանը նշում է, որ որոշել են ոչ ստանդարտ ձեւաչափով  իրականացնել այլընտրանքային քարոզարշավ:

«Որդան կարմիր» խմբի մեներգիչ Վահան Պողոսյանը ասում է՝ որեւէ քաղաքական ուժ չեն  ներկայացնում, ժողովրդից են  եւ ասելիք ունեն հանրությանը՝ չվաճառել սեփական քվեն, լինել համարձակ, լինել երկրի իրական տերը…

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝